▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Ս․թ․ հունիսի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 11-րդ Fastex Meetup-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Web3 հայեցակարգի զարգացման վերջին միտումները, անդրադարձ է կատարվել ոլորտը ձևավորող նորամուծություններին։

Հանդիպման խոսնակ Արմեն Բաղդասարյանը, մասնավորապես, պատմել է Web3 համայնքի մասը դառնալու առավելությունների և ընձեռած հնարավորությունների մասին։

Արմեն Բաղդասարյանի խոսքով` նման ձևաչափի հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ձևավորում են որակյալ կրիպտո համայնք, ինչն էլ իր հերթին նպաստում է ընդհանուր Web3-ի զարգացմանը։



Հանդիպման երկրորդ հատվածում ներկաները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և մասնակցել պանելային քննարկմանը։  

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է։ Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին հետևելով՝ հետաքրքրված անձինք կարող են տեղեկանալ հաջորդ այդպիսի հանդիպման մանրամասներին։

Fastex-ի մասին  

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին