▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1000 ԱՄՆ դոլար «Երևան Սիթի» խանութի անվտանգության աշխատակցին` անծանոթ կնոջ ոտքերը նկարելու համար

Դատախազությունը հաստատել է «Երևան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից Արա Կարապետյանի կողմից շորթում կատարելու քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։  Փաստինֆո.am-ի ունեցած տեղեկություններով, գործը քննվելու է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Ըստ մեղադրանքի՝ «Ալեքս Գրիգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Երևան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից Արա Կարապետյանը շորթում կատարելու դիտավորությամբ ՀՀ և ԻԻՀ քաղաքացի Արթին Արշակի Մաքադարից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար: Մաքադարը 2013թ. փետրվարի 1-ին նշված խանութում բջջային հեռախոսով կիսաշրջազգեստի տակից նկարահանել է անծանոթ մի կնոջ ոտքերը: Այդ փաստն իրավապահ մարմիններին, ինչպես նաև Մաքադարի կնոջը հայտնելու սպառնալիքով Ա. Կարապետյանը նրանից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար գումար` որպես երաշխիք վերցնելով անձնագիրը:

Նույն օրը Ա. Կարապետյանը պահանջված գումարից ստացել է 200 ԱՄՆ դոլար գումար, իսկ 2013թ. փետրվարի 4-ին մնացած գումարը ստանալու պահին բռնվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին