▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 տարօրինակ բառ Ղարաբաղից

newmag.am-ը ներկայացրել է 100 տարօրինակ բառ Ղարաբաղից. Ոչ մասնագիտական բառարան ու գրել` Ղարաբաղյան բարբառի մասին լեզվագիտական ուսումնասիրություն չէ սա, ոչ էլ բարբառագիտական կանոններով կազմված բառացանկ,  այստեղ մի’ փնտրեք բառիմաստի գիտական ճշգրտություն և հնչերանգի ճշգրիտ վերարտադրություն: Սա ընդամենը ժողովրդախոսակցական շերտում տեղ գտած «տարօրինակ» բառերի ցանկ է՝ մասնավոր բացատրություններով և մասնավոր ընկալմամբ: Թող բարբառագետները շատ չսրտնեղեն, եթե այս ցուցակում տեսնեն սխալ բացատրություններ կամ սխալ տառադարձումներ, մենք պարզապես արձանագրում ենք, թե մեր ժամանակակից երիտասարդներն ինչպես են արտաբերում այս` շատերի համար անսովոր բառերն ու դրանց նշանակության մասին ինչ պատկերացում ունեն:

անգլամազ – անխելք        
բեթար – վատթար
գիրյավա – պահ
գյընգյըլըխտանա – հանգիստ
գիրթ – հանկարծ
դաբան – կրունկ
դըբըմբասմա – անմիջապես
դանգլա – անխելք
դիլոթը կերած – կատաղած
դըրբըզա – դարպաս
զարափաթ – կատակ
զըռփի – մեծ
ըռըշկետան – գոգնոց
ըլբաստրակ – նապաստակ
թոռնսքյինամ – խելքը թռցրած
թամաքյար – ագահ
թաթարյախնի – շտապ
թափշուր անել – ապսպրել
թադարիքյ – պատրաստություն
ժաղա – ժպիտ
ժըմաժենք – իրիկնամուտ
լեթված – լկստված
խըզյատակ – վիզ
խըբըրբիզան – լուր տանող-բերող
ծծեյն – ճկույթ
ծուլուլ – լոզեր
կածյ-կածյ – տաք
կա – վերցրու
կռզնոտ – խուճուճ
կըռեքյ – ատամ
կիշիկիրյող – շատ տգեղ
կուճիդ – փոքր
կյեռտնուկ – գորտ
կընդըկաթյուկ – մեկումեջ
կըզնըված – ջղայնացած
հանգը-հունգը – ուր որ է
հոքյութմաթ – պետություն
հըթըյաթ – էկոնոմիա
հըղե – ճանապարհ
հուրըմյարագյ – սիրուն
հըլըղորել – մերսել
ղարաչի – կռվարար
ղըրաղդան և կողքից
ղաշյանգ և գեղեցիկ
ճիլըճելլի – արագ-արագ
ճլորած – թառամած
ճինջիմինջեղնը – ճանճեր
ճըռճոռ – փորոտիք
ճընգըլճոտեր – փոքր երեխաներ
մուկլիմանդիլ – սարդոստայն
միկա – քիչ
մինհուվուրան – շուտով
մըշտըլըղ – մաղարիչ
մահըրմա – սրբիչ
մըղափուն – ափսոս
մըղակ – դուռ
մաղբուն անել – փչացնել
յերիշ – տեմպ
շուլուղչի – կատակասեր
շըմբալութ – շագանակ
շիլիփիթավա – թափթփված
չոլ – փողոց, զուգարան
չըմփալախ – ապտակ
չըդըլհադի – ոտաբոբիկ
չախմուր – կապուտաչյա
պիծի – փոքր
պեժինք – օժիտ
պտոկ – եզր, ծայր
պղոճ – բլոճ
պորտման – դրամապանակ
ռխկալի – կափարիչ
սունի – առանց շաքարի թեյ
քցյովի – շաքարով թեյ
սաղունձ – ծամոն
սաբավ – իբր
սիլեթա – աներես
սըբըլդրան – տկլոր
սայա-սըլընգե – հասարակ
սողան – սոխ
սիկի-սիկի անել և ժլատություն անել
տուզնը և սոված
տուլաշ և պնդաճակատ, աներես
տալեք – ափսե
վահրը – թարախ
վիսի-վիսի անել – նվնվալ
ցինգռի – թափթփված
ցորցոտ – սառը
ուռթանա – առավոտյան
փայկա – սվիտեր
փյադա – քայլելով
փադառի – անուշադիր, թափթփված
փալավատ անել և խաբել
օյամիշ լինել և սթափվել

Հեղինակ` տեր և տիկին Համալբաշյան-Մուսայելյաններ

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին