«Հայաստանում տարեկան 1500 սեռով պայմանավորված արհեստական ընդհատում է տեղի ունենում, որի արդյունքում 1500 աղջիկ չի ծնվում»,-այսօր՝ «Մեդիա կենտրոնում» խոսելով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին՝ հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը, ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
«Երրորդ երեխայի դեպքում՝ 100 աղջկա համեմատությամբ ծնվում է 160 տղա, սա կատաստրոֆիկ թիվ է,- նշել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը՝ հավելելով.
«Ասում են, թե տղաները նախընտրելի են, սակայն այդ տղաները պետք է ամուսնանան, թե՞ ոչ, այս տենդենցով մինչև 2060թվականը կկորցնենք 100 հազար աղջիկ»:
Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ սա ավելի շատ սոցիալական խնդիր է, քան՝ առողջապահական. «Սեռը չհայտնելու մասին օրենքը գալու է սատար կանգնելու այն կանանց ովքեր ստիպված են լինում արհեստական ընդհատման դիմել, սա ուղերձ է հասարակությանը»,-նշել է նա:
Կարինե Սարիբեկյանն էլ նկատել է. «Մենք չենք արգելում աբորտըմ մենք արգելում ենք սեռով պայմանավորված ընդհատումը»: