▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10-ից ավելի կալանավորների տեղավորել են նեղլիկ և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող խցում

Քանի որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իմ Ֆեյսբուքյան ընկերներից է, հուսով եմ, որ կկարդա իմ այս գրառումը: Անցյալ շաբաթ, Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատական նիստերից մեկի ժամանակ, ամբաստանյալ Վարդան Վարդանյանն ահազանգեց, թե ինչպիսի վատ պայմաններում են այսօր գտնվում կալանավորները, ինչպես են տասը և ավելի կալանավորների տեղավորել մի նեղլիկ և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող խցում:

Գաղտնիք չէ, որ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված են և տարիներ շարունակ մարդու իրավունքների պաշտպանության անվան ներքո դրամաշնորհներ են ստանում թիվ ու հաշիվ չունեցող կազմակերպություններ: Նրանցից միայն մեկ-երկուսի գործունեությանն ենք ականատես, որոնք ներկա են լինում դատական նիստերին, ահազանգում են մարդու իրավունքների խախտումների մասին:

Շատ կցանկանայի, որ պարոն Մանուկյանը մանրամասն ուսումնասիրի և հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե իր ղեկավարած նախարարությունում գրանցված բազում-բազմաթիվ կազմակերպություններն այսօր ինչով են զբաղված, իրենց որ առաքելության համար են ստանում դրամաշնորհներ, կոնկրետ ինչ են արել, որոնց մասին մենք՝ լրագրողներս ու քաղաքացիներս, իրազեկված չենք:

Թագուհի Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին