▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10-ամյա տղան չի մահացել. նրան հիվանդանոց են տարել կլինիկական մահվան վիճակում

168.am-ը գրում է, որ այսօր տանիքից ընկած 10-ամյա տղան չի մահացել: Կայքը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից  ճշտել է այս տեղեկությունը: «Երեխան եղել է կլինիկական մահվան վիճակում: Այդպես է իսկապես եղել՝ շնչառության և սրտի կանգով: 20 րոպեի ռեանիմացիայի ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է: Գիտակցությունը և իր սեփական շնչառությունը բացակայում են, ինքը շնչում է արհեստական շնչառության ապարատով: Միայն սիրտն է վերականգնվել առայժմ»,- 168.am-ին ասել է  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: 

 Հիշեցնենք` Shamshyan.com –ն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Խորենացի 3-րդ նրբանցի բնակիչ 10-ամյա Նորայր Ջուլհակյանի դին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին