▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 կրակոցով 2 նապաստա՞կ․ Քննարկումներ համացանցում՝ սկանդալային արտահոսքի վերաբերյալ

Համացանցը քննարկում է տեղեկությունը, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից:

Հիշեցնենք, որ նաև նշվում էր, որ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրենը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով:

Տարածելով այս մասին հոդվածը լրագրող Լուսինե Բարսեղյանը գրել է՝ «Հարություն Հարությունյանը` Մարգարիտա Գրիգորյանի ոխերիմ թշնամին..........»․ այս գրառմանն արձագանքելով Արսեն Մաթևոսյանը գրել է․ «Դրա համար էր հա՞ հարցազրույց տալիս ու մի քանի անգամ շեշտում, որ TV5-ը սիգնալ չի ստացել, նույնիսկ իբր տեղյակ չի եղել ուղերձի ֆորմատից, երբ դրա մասին Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ էր հայտարարել ու շեշտում էր, որ երբ վարչապետի աշխատակազմից զանգահարել են, որոշել են՝ վերջին պահին եթերում փոփոխություն չանեն ու չեն վերցրել սիգնալն ու չեն կպել ուղիղ եթերին ...Ինքն իր համար ալիբի էր ապահովում ու փևավորում... Փաստորեն՝ մինչ համացանցը Հ1-ի տնօրինությանն էր քննադատում ու նախկինների հետ էր կապում՝ ռոբասերժականներն իրենց գործն արել , մի կողմ էին քաշվել ու հրճվանքով հետևում էին .....»։ 

Ինքը՝ Հարություն Հարությունյանը հետևյալ գրառումն է կատարել․ «Սովորություն չունեմ և երբեք լրագրողական համայնքի ներկայացուցիչների դեմ չեմ գրել, ավելին՝ երբեք դատական հայցով հանդես չեմ եկել: Դա իմ տեսակը չէ, և այն անհեթեթությունը, որ գրել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթը, դիտարկում եմ ՖԱՍ հրահանգի շրջանակում: Կարելի է հայհոյել, նույնիսկ տղայական ոճով «քֆուր դնել», բայց դրանք այլ որակների դեպքում է լինում, իսկ այդ դեպքում՝ ՖԱՍ և միայն՝ ՖԱՍ: Մարդ չդարձաք, հո զոռով չի»:

Հենց այս գրառմանն էլ լրագրող Լիզա Ճաղարյանը հետևյալ կերպ է պատասխանել․ «Ռոբիկի հեռուստաալիքի ոչ անհայտ Հարություն Հարությունյանը կարո՛ղ է, իհարկե, թունդ զայրանալ, որ «զրպարտում են» իրեն, եւ որ արտահոսքից ծնված տեսանյութի հեղինակներն իրենց «թաղերից» չեն, բայց «ֆաս» տալու մասին զառանցանքը հո կարո՞ղ էր չբլթացնել։ «Ֆաս» տալու վարպետը ձեզ լափ տվողն էր։ Եթե նույնիսկ հեղինակը դուք չեք, կարող է՞ մութ է ու չի երեւում, որ իրոք արտահոսք է եղել։ Դրա համար պատասխան տվող չի՞ լինելու։ Ձեր թանկագին Ռոբիկի օրոք նման բան լիներ, հիմա մի քանի հոգի արդեն «անզգույշ քաշքշված» կլինեին Պողոս Պողոսյանի նման։ Մի քանիսն էլ բանտերում փակված կլինեին՝ նախապես խոշտանգվելով։ Ով խոսի, դուք լեզուներդ մտցրեք ձեզ շատ ծանոթ տեղը»։

Վարդուհի Սմբատյանն էլ հետևյալ գրառումն է կատարել․ «Կարդացի, որ հոկտեմբերի քսանյոթի գործով նախկին մեղադրյալը սուտ ու հերյուրանք է որակել Հայկական Ժամանակ թերթի հրապարակումը։ Ակնհայտորեն իր նախկին տնօրենի հանդեպ մուտիլովկա ու ստորություն արած սույն անձը ցանկացել է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել ու ձեռքի հետ էլ որոշել է վարկաբեկել երկրի վարչապետին․․․ Եվ հիմա ՝ երկու ոտքով թակարդն է ընկել ․․․ Իսկ ինչ վերաբերում է տարածված լուրը սուտ ու հերյուրանք որակելուն, ապա վստահ և համոզված եմ, որ այս լուրը տարածվել է ԱԱԾ հետաքննության արդյունքում և ուրախ եմ, որ ԱԱԾ-ն կարողացել է շուտ դուրս գալ չարագործների հետքերով»։

Հիշեցնենք,որ մենք ներկայացրեցինք համացանցի քննարկումների միայն մի մասը և առանց մեկնաբանության։ 

Կարդացեք նաև՝

 Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի պաշտոնական հայտարությունը

Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա․ Վարդան Հակոբյան 

Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին