▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 ժամ տևած բանակցություններն արդյունք չեն տվել. տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից

Շուրջ 1 ժամ լարված իրավիճակ էր ստեղծվել Կիևյան կամրջի մոտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 70 տարեկան տղամարդն անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր իրեն ցած նետել։

Տևական ժամանակ այդ տղամարդու հետ բանակցություններ են վարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը, փրկարար հոգեբանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Ոստիկանության Մաշտոցի բաժնի, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը՝ քաղաքացիների օգնությամբ, որպեսզի տղամարդը չդիմի այդ ծայրահեղ միջոցին։ Սակայն բանակցություններն արդյունք չեն տվել, տղամարդն իրեն ցած է նետել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին