▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանն արձագանքել է Մութաֆյանի նամակին

Քիչ առաջ ինձ զանգահարեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, իրապես ապրող լեգենդ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ...
Մեր զրույցը կառավարության անդամի ու շարքային քաղաքացու զրույց չէր, այլ՝ հին ու լավ բարեկամների: Զրույցի թեման իմ կոչն էր նախարար Յուրի Վարդանյանին... Ես մեկ անգամ ևս հպարտացա այն մարդով, ում հաղթանակներով ու կենդանի ներկայությամբ հպարտ եմ եղել, ինձ կրկնակի հայ եմ համարել, ինձ կրկնակի գյումրեցի եմ համարել... Ես նրան հայտնեցի իմ մտահոգությունը՝ արդեն իսկ սկիզբ առնող շահարկումների առթիվ, որոնք էլ ինձ մղել էին քայլի՝ բարեկամիս առաջարկելու հրաժարական տալ... Մեր զրույցի ժամանակ ես ամբողջապես ընկալեցի Յուրի Վարդանյանին, նրա կեցվածքը, նրա՝ որպես հոր, սկզբունքայնությունը: Եվ համոզվեցի, որ լինելով նախարար, ունենալով հսկայական հնարավորություններ ,,օգնելու,, որդուն՝ Յուրի Վարդանյանը համոզված է, որ ճշմարիտ ուղուն երիտասարդը պիտի հասնի չարչարվելու միջոցով...
Առավել հարգեցի իմ լավ բարեկամին, համոզվեցի, որ մեր երիտասարդությունն այսօր ունի իսկական առաջնորդ՝ ի դեմս ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ...


Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее