Սիրելի քաղաքացիներ, սույն թվականի սեպտեմբերի 2-ին 18.30-ին հրավիրում ենք Ձեզ Ազատության հրապարակ մասնակցելու «Խաղաղության, միասնության և համերաշխության» երթի, որի նպատակն է ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները անկախ սեռից, տարիքից և քաղաքական հայացներից միասնական են տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք մեր վրդովմունքի ձայնը կբարձրացնենք նաև Իրաքի հյուսիսում եզդի խաղաղ ժողովրդի տեղահանության և կոտորածի վերաբերյալ: Հայ ազգը իր զորակցությունն ու վշտակցությունը կհայտնի բարեկամ եզդի ժողովրդին:
Երթը նախաձեռնել է «Երիտասարդություն» ՀԿ-ն «Համահայկական բանակ շարժում» ծրագրի շրջանակում, աջակցում են ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Խաղաղության, միասնության և համերաշխության երթ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet