▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղցիները դեռ չեն մեռել, որ թույլ տան ազերիներին պատերազմ սկսել

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ստեփանակերտում ապրող իմ ընկերներից մեկի հետ: Պետական բարձրաստիճան պաշտոնյա է, իրազեկ կատարվողին: Տրամադրությունը շատ բարձր էր, ձայնն առույգ էր: Երբ հարցրեցի այն մասին, թե արդյո՞ք Ղարաբաղում խուճապ է տիրում, բարձրաձայն ծիծաղեց ու ասաց.

«Ճանճերի ամենօրյա բզզոցներին վաղուց վարժվել ենք: Հա, այս անգամ դրանք շատացել էին, երևի այլևս չէին ուզում ազատ թռչել... Իսկ ավելի լուրջ՝ ոչ մի խուճապ ու անհանգստություն չկա, ոչ մի արտակարգ իրավիճակ չկա: Սահմաններն ամուր ու պինդ են, երեխեքին միացել են ազատամարտիկ-հրամանատարները, մեր ժողովրդի ներկայացուցիչները, որ երեխեքն իրենց ավելի հուսալի զգան: Ուրիշ բան չկա: Ցավում ենք կորուստների համար, բայց մենք իրենց զգուշացրել էինք, որ մեր ամեն մի ընկած զինվորի գլխի դիմաց տասն ենք կտրելու: Հա, Հայաստանում ասեք, որ ղարաբաղցիք դեռ չեն մեռել, որ թույլ տան ազերիներին պատերազմ սկսեն...»:

Այսքանը: Կարծում եմ, ամեն ինչ ասված է: Իսկ սուտ լուրեր և ապատեղեկատվություն տարածողներին կխնդրեմ լռել...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее