Ադրբեջանական Oxu.az կայքն անդրադարձել է Արցախում գործունեություն ծավալող «Ղարաբաղ Կարպետ» գորգագործական ընկերությանը՝ նշելով, թե «ադրբեջանական գորգերն աշխարհին հայտնի են դառնում որպես հայկական»:
«Ղարաբաղ Կարպետ» գորգագործական ընկերությունը Ստեփանակերտի, Շուշիի և Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մասնաճյուղերում 150 աշխատատեղեր ունի: Առաջիկայում նոր մասնաճյուղ է բացվելու նաև Բերձորում: