Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասպանում է բեմադրիչ-ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
-Մանկության տարիներին կատարված մի դեպք, որը միշտ ժպիտով եք հիշում:
-Ես միշտ նախանձով էի նայում հայրիկիս, երբ նա սափրվում էր, փոքր ժամանակվանից չեմ սիրել սափրվել, բայց շատ էի սիրում ածիլվելու ժամանակ դեմքին պուզայով քսելը. մեր հարևանի աղջիկը երկար հյուսք ուներ, քանդեցի հյուսքի ծայրը, սկսեցի դեմքիս սկսել իբրև թե սափրվում եմ: Այս դեպքը շատերի համար դարձել էր առիթ մտածելու, թե ամուսնանալու եմ այդ աղջկա հետ, բայց, իհարկե, չամուսնացա:
-Մանկության տարիների Ձեր ո՞ր երազանքներն են, որ իրականություն են դարձել:
-Երևի թե ոչ մեկ, որովհետև ես շատ աներևակայելի բաներ էի երազում. երազում էի թռչել, մեծ հետաքրքրությամբ էի նայում, թե ինչպես են թռչունները թռչում, ապա ուզում էի ամենաուժեղը լինել. դրանք իսկական մանկական երազանքներ էին:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է թատրոնի ուժը կինոյի համեմատությամբ:
-Նախ թատրոնը կենդանի արվեստ է, ստեղծվում է հանդիսատեսի աչքերի առջև, բայց ես չէի ասի, որ դա ուժ է, դա պարզապես թատրոնի առավելություններից է, իհարկե, տաղանդավոր կինոն հազար թատրոն արժի, ինչպես և հակառակը, բնականաբար այն ինչ կատարվում է աչքիդ առաջ, ավելի գրավիչ է:
-Կա՞ որևէ թևավոր խոսք, որով առաջնորդվում եք:
-Ես, ընդհանրապես, իմ կյանքում որևէ ստանդարտներին չեմ համապատասխանում՝ թևավոր խոսք, սեղանի գիրք, սիրելի երգ, ես նման սահմանափակումներ չեմ ընդունում:
-Կա՞ն երևույթներ, որոնց սկզբունքորեն դեմ եք:
-Երևույթներ չէ, դրանք աստիճանաբար դառնում են ապրելակերպ, այն ինչ իմը չէ, ես ուղղակի չեմ ընդունում ու չեմ ենթարկվում, ես երբեք թուրքական հագուստ չեմ գնի, ոչ թե նրա համար, որ ես դեմ եմ այն մարդկանց, որոնք այդ գործով են զբաղվում, կամ հաճախ անգրագիտություն եմ տեսնում բեմում, ես չեմ կարող դա արգելել, ես ուղղակի դա չեմ կրկնում:
-Կա՞ մեկը, ումից կցանկանայիք ներողություն խնդրել, բայց հնարավորություն չունեք:
-Իհարկե կա. մայրս, նա արդեն չկա, իսկ ես ինչպես ամեն մի երեխա, վստահ եմ, որ շատ անգամներ եմ նյարդայնացրել իրեն: Ամեն անգամ հիշելով մորս՝ մտովի ներողություն եմ խնդրում:
-Հե՞շտ է Վիգեն Ստեփանյանին հավասարակշռությունից հանելը:
-Շատ, քանի որ այն, ինչ ես չեմ ընդունում, դեմ է սկզբունքներիս, բայց երբեմն բախվում եմ, անմիջապես կարող է ինձ հունից հանել:
-Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է, որ ամբողջովին բնորոշում է Ձեզ:
-Երևի թե բարությունս ու չափից դուրս ներողամտությունս, մարդկանց վստահելու կարողությունը:
-Երբևէ զղջացե՞լ եք Ձեր արաքների համար:
-Իհարկե, եղել են դեպքեր, երբ ափսոսացել, ցավ եմ ապրել, քանի որ կարող էր ավելի լավը լինել, վերջերս մի ֆիլմ էի նայում, որտեղ ես խաղում էի, ջղայնանում էի, որ ամբողջ սցենարը չէի կարդացել, միայն իմ կտորներն էի կարդացել, բայց եթե կարդայի ամբողջ սցենարը, հաստատ մի էպիզոդ լրիվ այլ կերպ կխաղայի:
-Ի՞նչ է շահում անկեղծ մարդը մեր երկրում:
-Ոչինչ, մաքսիմում պակասում է մի ևս պինդ ճակատ, անկեղծությունը այսօր շատ վտանգավոր է, ավելի դժվար է անկեղծ լինել ինքդ քո հետ, երբ ինքդ քեզ հաշիվ ես տալիս:
-Հաճելի՞ է հայտնի լինելը:
-Երբեք աստղային հիվանդությամբ չեմ տառապել, հաճելի է, երբ մարդիկ գնահատում են աշխատանքդ, լավ խոսքեր են ասում, օրերս «Հացի խնդիր» ներկայացումից հետո ինձ մոտեցավ մի երիտասարդ, շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ իր աշխարհայացքը փոխվեց, իհարկե, դա հաճելի է, բայց երբ փողոցում մի կին մատը կոխելով աչքդ ասում է «նայի բալիկ ջան, տելեվիզորի մեջի ձյաձյան է», դա բնականաբար չի կարող հաճելի լինել:
-Ամենայուօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք:
-Շատ վաղուց, երբ ես դեռ ամուսնացած չէի, ինձ շատ նամակներ էին ուղարկում երկրպագուներս, որոնք մայրս էր հավաքում, մի անգամ էլ մեր տուն զանգահարեց մի աղջիկ՝ ասելով, որ իր մոտ կա ինձնից մի այնպիսի լուսանկար, որը ես չունեմ: Երեկոյան, գնալով թատրոն, տեսա այդ նկարը. ֆոտոմոնտաժ էր արված, ես նստած էի գահին, թագը՝ գլխիս , կողքս ծնկաչոք նստած էին քսանից երեսուն աղջիկներ: Շատ օրիգինալ էր այդ նկարը նրանով, որ նման գահին նստած ինձ չէի պատկերացնում:
-Եթե հանդիպեք Ձեր կրկնօրինակին, կընկերանա՞ք նրա հետ:
-Եթե հանդիպեմ, հաստատ կընկերանամ, բայց գիտեմ, որ չեմ հանդիպի, չնայած մեր թատրոնում շատ լավ դերասան կա՝ Արման Նավասարդյանը, այնպես է կրկնօրինակում ինձ, բոլորը կարծում են, թե ես եմ: Վերջերս գնացել է Բեյրութ, իմ ձայնով խոսել է, բոլորը մտածել են, թե ես եմ, և անընդհատ խնդրել են նմանակել ինձ:
-Ինչի՞ց է վախենում Վիգեն Ստեփանյանը:
-Շատ եմ վախենում, որ հարազատներիս հետ հանկարծ վատ բան չպատահի, իսկապես, շատ եմ անհանգստանում հարազատներիս համար:
-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որ զայրացրել են Ձեզ:
-Ժամանակին իմ մասին շատ էին բանբասում, եղել է մի ասեկոսե, որն ինձ ստիպեց այդ բամբասանքը տարածողին ծեծել, չեմ ուզում անդրադառնալ, թե ով է եղել կամ ինչ է ասել, ինքը վատ տղա չի, պարզապես նախանձել էր և բամբասել, հետագայում ես հասկացա, որ պետք չէ ասեկոսեներին ուշադրություն դարձնել, բացարձակ անտարբեր եմ ասեկսոսների նկատմամբ:
-Ի՞նչ կասեք այսօրվա հայ հանդիսատեսի մասին:
-Մեր հայ հանդիսատեսը ինքնամաքրվելու խնդիր ունի, քանի որ շատ է փչացել անճաշակ, երբեմն էլ անբարո համերգներով, ցածրորակ սերալներով, բայց միևնույն ժամանակ այդ հանդիսատեսը ի վիճակի է ընկալել նաև բարձրաճածակ գործեր:
Շատ կարևոր է հեռուստատեսությամբ ունենալ պետական մշակութային մի ծրագիր, որը դաստիարակչական բնույթի կլինի, այդ ժամանակ ցածրորակ ծրագրերի կարիք չի լինի, և հանդիսատեսն էլ կմաքրվի այդ էժանագին սերիալներից:
Հեղինակ՝ Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ