▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջում կմնան Մհերը և Կամիլը, իսկ «Եվրատեսիլ» կգնա...

 

Երեկ կայացել է  «Դեպի Եվրատեսիլ»  նախագիծ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: Հերթական անգամ ներկա եղանք բեմականացման, որի համար, ըստ էության, վճարում ենք մենք ինքներս` մեր հարկերով, սակայն որևէ մեկը մեզ չի հարցնում` արդյո՞ք այդ ամենի կարիքը մենք ունենք:

Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է բառիս բուն իմաստով թատերական ներկայացում, հսկայական գումարներ ծախսում տաղավարի վրա`մարդկանց ներկայացնելով, թե իբրև հենց նրանք են ընտրում Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակին՝ այն դեպքում, երբ շատերի համար  արդեն հաղթողը պարզ է՝ Մհերն՝ իր copy paste երգով, իսկ եզրափակչում վերջինս  մրցելու է Կամիլի հետ: Սակայն հարց է առաջանում` այս ամենի իմա՞ստը. վատնում են մեր իսկ  գումարներն այն դեպքում, որ կարող էին այդ ամենն ուղղել բարեգործությանը և ոչ թե մարդկանց աչքին «թոզ փչել», որ հաղորդագրությունների գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:

Հանրային հեռուստաընկերություն, միգուցե այս շոուն մեզ հրամցնելու փոխարեն, առանց ավելորդությունների ընտրեք պատվիրակին և չփորձեք ներկայացնել, թե որքան «բաց և թափանցիկ» եք աշխատում: Պարզապես, այդ դեպքում էլ հարց է առաջանում` արդյո՞ք ի վիճակի կլինեն ընտրելու այնպիսի մեկին, ով  լսարանի հավանությանը կարժանանա և պատվով կներկայացնի Հայաստանը, թե կանեն այնպես, ինչպես միշտ են վարվում:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее