Երևանի կենդանաբանական այգում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերի ցուցադրությունների շարքը:
Ֆիլմում տասը տարեկան Սեթոն ընտանիքի հետ ապրում է փոքր գյուղում: Տղան անհամբեր սպասում է եղբոր մոտալուտ ծննդին: Սեթոն սպիտակ թաշկինակներ է կապում ծառի ճյուղերին՝ հավատալով, թե դա կարագացնի մանկան գալուստը: Դժբախտաբար, նորածինը մահանում է:
Փոխարենը մի նորածին գառ է սկսում ապրել ընտանիքում և կերակրվում է Սեթոյի մոր կրծքից:
Ֆիլմի սցենարը գրվել է Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» պատմվածքի հիման վրա:
Ռեժիսոր՝ Վահրամ ՄխիթարյանՍցենար՝ Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը Երևանի կենդանաբանական այգում իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:
«Կաթնեղբայրը» Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ ճանաչվեց:
Մուտքն ԱԶԱՏ է: