▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի խորհրդարանը արգելափակել է հայկական եկեղեցու կայքէջը՝ որպես «պոռնո» կայք. yerkir.am

 

Թուրքիայի հակահայկական քաղաքականության հերթական զոհն է դարձել հայկական եկեղեցու կայքէջը:   Թուրքիայի խորհրդարանի անդամ Այքան Այդեմիրը հունիս ամսին ծրագրել է մեկնել Տիգրանակերտ, մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել  է եկեղեցու պաշտոնական կայքէջը ու սկանդալային փաստի առաջ կանգնել: Կայքը արգելափակված է եղել Թուրքիայի խորհրդարանի կողմից՝ որպես «պոռնո» կայք. հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Christianpost կայքը:   Այնուհետև Այդեմիրը այցելել է նաև այլ եկեղեցիների կայքէջեր, որոնք ևս արգելափակված են եղել, բայց ոչ նույն պատճառով: Դրանք արգելափակված են եղել միայն Թուրքիայի խորհրդարանի համակարգիչներից օգտվողների համար, սակայն Այդեմիրի բողոքից անմիջապես հետո վերականգնվել են:   «Տիգրանակերտի եկեղեցու կայքէջի վերականգնումը փոքրիկ քայլ է համացանցի ազատության համար Թուրքիայում, սակայն մեծ քայլ՝ խորհրդարանում»,- ասել է Այդեմիրը:   Այդեմիրը եկեղեցու կայքէջի արգելափակումը նկարագրել է որպես «նվաստացուցիչ, ամոթալի և զրպարտիչ» քայլ:   Անդրադառնալով այս դեպքին՝ Hurriyet թերթը գրել է՝ «մի կրակոցով` երկու նապաստակ»՝ փորձելով արդարանալ, թե սա դիտավորյալ քայլ է՝ միաժամանակ և' խորհրդարանականներին, և' փոքրամասնություններին վնաս հասցնելու համար: 
Մանրամասները` yerkir.am կայքում: 

yerkir.am-ը գրում է, որ Թուրքիայի հակահայկական քաղաքականության հերթական զոհն է դարձել հայկական եկեղեցու կայքէջը: Թուրքիայի խորհրդարանի անդամ Այքան Այդեմիրը հունիս ամսին ծրագրել է մեկնել Տիգրանակերտ, մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել  է եկեղեցու պաշտոնական կայքէջը ու սկանդալային փաստի առաջ կանգնել:

Կայքը արգելափակված է եղել Թուրքիայի խորհրդարանի կողմից՝ որպես «պոռնո» կայք. հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Christianpost կայքը:   Այնուհետև Այդեմիրը այցելել է նաև այլ եկեղեցիների կայքէջեր, որոնք ևս արգելափակված են եղել, բայց ոչ նույն պատճառով: Դրանք արգելափակված են եղել միայն Թուրքիայի խորհրդարանի համակարգիչներից օգտվողների համար, սակայն Այդեմիրի բողոքից անմիջապես հետո վերականգնվել են:   


Մանրամասները` yerkir.am կայքում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее