▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնական միջոցառում՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ, որին հերթական անգամ աջակցել էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երևանաբնակ բազմազավակ մայրերը, զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, սիրիահայ  ընտանիքների,  անապահովության գնահատման  համակարգում հաշվառված, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք  հնարավորություն են ունեցել մասնակցելու Տիգրան Չուխաջյանի «Կարինե»  մյուզիքլի ներկայացմանը: Մինչ ներկայացման սկիզբը ներկաներին ողջունել  և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Մյուզիքլի դիտումից հետո հանդիսությանը ներկա բոլոր կանայք տոնական նվերներ են ստացել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее