a1plus.am-ը գրում է. Անցյալ տարվա հունիսի 2-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների փաստով հարուցված քրեական գործում կան նյութեր, որոնք հաստատում են Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի մեղքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշել է Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքերով՝ գործի նյութերը մինչ այդ իրենց չէին տրամադրում, իսկ գործն արդեն դատարանում է: Դրանցից պարզ է դառնում, որ Սուրիկ Խաչատրյանը հարվածել է Ավետիք Բուդաղյանին, թեեւ Զարզանդ Նիկողոսյանը մինչ այդ հայտարարել է, որ միայն ինքն է հարվածել Ավետիք Բուդաղյանին: Կրակոցների օրը Սուրիկ Խաչատրյանի տան խոսակցությունները նաեւ ձայնագրվել են:
«Տիգրան, ինչի համար տվիր սպանիր, Տիգրան բոյդ թաղեմ»,- այսօր ձայնագրության վերծանումը ներկայացրել է Հայկ Ալումյանը:
Պաշտպանը նաեւ ներկայացրել է Սուրիկ Խաչատրյանի տանը տեղի ունեցած խուզարկության արձանագրությունը: Մեծ առանձնատան խուզարկությունը կատարել է միայն մեկ քննիչ եւ այն տեւել է ընդամենը 35 րոպե:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում