▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեստ և թելադրություն. Արդյունքներն ապշեցրել են մասնագետներին

ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչությունը Երևանի և մի շարք մարզերի նախադպրոցական և  դպրոցական  կրթական հաստատություններում ստուգումներ է իրականացրել: Արձանագրվել են օրենսդրական խախտումներ, վատ է նաև  կրթության որակի վիճակը:

«Ստեղծեցինք առարկայական հանձնաժողով և կրթության  որակն ուսումնասիրելու համար որոշեցինք ուսումնասիրություններ կատարել Երևանի, Արագածոտնի, Արմավիր, Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի դպրոցներում: Ընտրվեցին հետևյալ առարկաները. Հայոց լեզու, հայոց պատմություն, ռուսերեն, մաթեմատիկա: Հայոց լեզվի մակարդակը սկզբում որոշեցինք ստուգել թեստերի միջոցով, հետո նախընտրեցինք թելադրությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով` դժգոհություն է եղել թելադրության համար: Իսկ արդյունքը ապշեցուցիչ  է եղել.

«Թեստային աշխատանքից 4-ից ցածր գնահատական ստացան 8 տոկոսը, թելադրության պարագայում` 36 տոկոսը: Դասարաններ կային, որ 60 տոկոսն անբավարար ստացավ»,-տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետը:

Նա նշում է` հատկապես ավագ դպրոցներում պատկերը ցավալի է:

Ինչ վերաբերում է դպրոց հաճախելիությանը, Արամ Կարապետյանը նկատեց.

«Դպրոցը միայն գիտելիք տալու տեղ չէ:  Պետությունն ասում է` ինձ ոչ թե պատմաբան, քիմիկոս կամ ֆիզիկոս տուր, այլ դաստիարակված մարդ: Երեխան դպրոց չգալով չի դաստիարակվում»:

Անի Կարապետյան

ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչությունը Երևանում և մի շարք մարզերի նախադպրոցական և  դպրոցական  կրթական հաստատություններում ստուգումներ է իրականացրել: Արձանագրվել են օրենսդրական խախտումներ, ինչ վերաբերում է կրթության որակին, ապա այն նույնպես վատ վիճակում է:
 «Ստեղծեցինք առարկայական հանձնաժողով և կրթության  որակն ուսումնասիրելու համար որոշեցինք ուսումնասիրել Երևանի, Արագածոտնի, Արմավիր, Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի դպրոցներում: Ընտրվեցին հետևյալ առարկաները. Հայոց լեզու, հայոց պատմություն, ռուսերեն, մաթեմատիկա: Հայոց լեզվի մակարդակը սկզբում որոշեցինք ստուգել թեստերի միջոցով, հետո նախընտրեցինք թելադրությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով` դժգոհություն է եղել թելադրության համար: իսկ արդյունքը ապշեցուցիչ  է եղել.
«Թեստային աշխատանքից 4-ից ցածր գնահատական ստացան 8 տոկոսը, թելադրության պարագայում` 36 տոկոսը: Դասարաններ կայքին, որ 60 տոկոսն անբավարար ստացավ»,-տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետը:
Նա նշում է` հատկապես ավագ դպրոցներում պատկերը ցավալի է:
Ինչ վերաբերում է դպրոց հաճախելիությանը, Արամ Կարապետյանը նկատեց.
«Դպրոցը միայն գիտելիք տալու տեղ չէ:  Պետությունն ասում է` ինձ ոչ թե պատմաբան, քիմիկոս կամ ֆիզիկոս տուր, այլ դաստիարակված մարդ: Երեխան դպրոց չգալով չի դաստիարակվում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее