ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն առավոտյան հաղորդագրություն էր տարածել, ըստ որի մեր զինված ուժերը գրոհային ավիացիան թռիչքներ է իրականցնում շփման գոտու երկարությամբ: Նշվում էր, որ թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Հյաստանի Հանրապետության Զինված Ուժերի Սու- 25 հարվածային ինքնաթիռները հսկում ՀՀ-ի օդային տարածքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կանխվել է ադրբեջանցիների դիվերսիոն հերթական փորձը. ադրբեջանական զինուժը տվել է մեկ զոհ, մի քանի վիրավոր:
Այս առիթով հաղորդագրություն է տարածել նաև ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, որը ներկայացնում ենք ստորև.
Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես "անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն":
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական գերատեսչությանը, նախ՝ կարգի բերել սեփական հակաօդային պաշտպանությունը և կարողանալ հավաստանշել մեր օդուժի թռիչքները, նոր միայն հանդես գալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական հաղորդագրությամբ: