Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սովետի վերջին տարիներին հայերս միութենական բոլոր ֆիլմերի լուսագրերում որոնում էինք -ЯН ազգանուն և վստահ էինք, որ «Նուպոգոդին» էլ է հայ։ Մեծ ու հզոր ազգ լինելու մտայնությունն էր նաև, որ հնարավոր դարձրեց Արցախյան առաջին հաղթանակը։
Թուրքական քարոզչության (այդ թվում՝ լևոնականության) հիմնական նպատակներից է եղել հայերիս համոզելը, որ մենք «սովորական ազգ» (©ԼՏՊ) ենք, իսկ մեր օրերում՝ արդեն ալիևա-կապիտուլյանտական քարոզի պայմաններում՝ որ մենք անարգ ու թերի, անվճռական ու անպտուղ ազգ ենք, ուստի և՝ վերանալու արժանի։
Դժբախտաբար, այդ քարոզը տեղ է գտնում նաև հայ հայրենասերների շրջանում։ Որովհետև քաղաքականապես հայ հայրենասերները հիմնականում միջին և բարձր եկամուտ ունեցող մարդիկն են, որոնք հայտնի են բարձր ինքնագնահատականով։ Իրենց համար անցյալ և ներկա հայ ազգը ոչ թե այն է, ինչ կա, որից պետք է ձուլել այն, ինչ պետք է, այլ այն է, ինչ իրենք են ցանկանում տեսնել, ինչն իրենց «արժանի» են համարում։
Անհնար է նվիրվել մի ժողովրդի դատին, որի պատմության դժբախտություններն ու անկումները քոնը չես համարում, որովհետև դու «կայացած» մարդ ես, ուստի՝ «լուզեռությունը» քոնը չէ։
Թե բա՝ կաթողիկոսը հրավիրել է կապիտուլյանտին։ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսն էլ, որով հիանում եք Սարդարապատի ճակատամարտից առաջ ցուցաբերած վարքի համար, 1918 թ․ օգոստոսին Էջմիածնում պաշտոնական ճաշ է հյուրասիրել ցեղասպան Խալիլ փաշային…
Ո՛ւժ գտեք՝ լինելու հալածված ժողովրդի անդամն ու առաջնորդը, ուժ չունեք, խոստովանե՛ք, որ ուժ չունեք, ոչ թե ազգային թերարժեքության ցողարձակումներ տարածեք ձեր շուրջը»։
Դիտեք նաև՝