▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թասիբ, նամուս կա. առաջարկում եմ փակել այն հեռուստալիքը, որի գլխավոր դեմքը Կիսելյովն է

Ինչո՞ւ Կիսելյովը պետք է գա Հայաստան, մեզ արհամարհական ու ցինիկ ձևով խորհուրդներ նետի, իսկ մենք մեր մետրային ալիքով հեռարձակենք այն ալիքը, որի գլխավոր դեմքն հենց սույն պերսոնաժն է: 

Թասիբ, նամուս կա, թե սեպտեմբերի 3-ին պրծել է:
Առաջարկում եմ փակել ռուսական պրոպագանդայի այդ ալիքը:

Պետրոս Ղազարյան

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում. «Ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական լսումների ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, նրա նահատակների հասցեին: Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը»,-ասաց պատգամավորը՝ դատապարտելով նաև նիստին ներկա ԱԺ պատգամավորների պահվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее