Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ծծվաքարը Հայաստանի գողտրիկ գյուղերից մեկն է, իսկական դրախտ ռոմանտիկների ու թփատակահայերի համար... Համացանցի բացակայությունը ծծվաքարցիները կոմպենսացնում էին դաշտերում, գետի ղրաղին, Զիլ 131-ի բեռնախցում, վատագույն դեպքում՝ փայտաշեն զուգարանում կամ թփերի տակ... Հենց այդպիսի օնլայն շփումից էլ ծնվեց Սաթենիկի ու Ռամզեսի դուստր Տիգրանուհին, ում գյուղում տղամարդկանց նվաճելու համար Տիգրան էին կոչում...
Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչքերն էին արեգակունք...
Բայց քանի որ մեր ժամանակներում էպիլացիան հասել է իր պատմական մաքսիմումին՝ մեր էգ Տիգրանը արագ ձերբազատվեց մորուսից և սկսեց Պարույր Սևակ կարդալ...
Հմմմ... Տանիք... Մեղմիկ զոոոով... Գիշերային լռություուուուոն... Սևաաաաակ... Արին բեեեեերդ...
Էս վերջինը ոչ մի կապ չուն Վանի թագավորության հայտնի բլուր-հնավայրի հետ, պարզապես հայրիկ Ռամզեսի՝ սովետից մնացած սիգարետներն էին, ավելի ճիշտ՝ պապիրոսները, ինչը անպայման գրպանում պետք է ունենա տանիքում հերթական անգամ ռոմանտիկ բռնկման պահին թախծող տանիքահայուհին...
Երբ Տիգրանուհին իրեն հոգեպես, ֆիզիկապես ու սեռապես լիովին հասուն զգաց (15 տարեկան էր), տնեցոնց համոզեց և մեկնեց մայրաքաղաք՝ մորաքրոջ մոտ, ով փաբերից մեկում սեռական հոլով էր աշխատում՝ այսինքն պարապ վեր էր ընկնում որևէ փաբում, լակում և լափում որևէ որձուկի հաշվին և վերջում տղային շնորհակալություն հայտնում հաստատության զուգարանում կամ օպել կորսայի հետևի նստատեղին... Լինելով էթնիկ տանիքահայուհի՝ Տիգրանուհին անմիջապես ընկալեց մորաքրոջ azatutyune, kompleqsneric zerc kianqe և մտավ հասուն կյանք... Վիսկի - ատվյորկա - դուդու - սիգարետ - բուտերբրոդ - զուգարանում մերսի շղթան նրան վերցրեց իր շրջապտույտի մեջ... Բայց երբ շատ լակելուց քամակը հաստացավ, թրաշը կոշտացավ, կրծքերը թառ ընկան հին պառվաբոզի կրծքերի պես և քաղաքի սիրուն, հաստագլուխ ու բարակահաջաթ լակոտները սկսեցին նոր, ավելի թարմ ուհիներից զուգարաններում ու օպել կորսաների հետևը շնորհակալություններ ստանալ՝ Տիգրանուհին հասկացավ, որ իրենը տանիքն է, Սևակը, մեղմիկ զովն ու հայրական Արին բերդը...
Եվ դարձ ի շրջանս յուր... Տանիք... Մեղմիկ զոոոով... Գիշերային լռություուուուոն... Սևաաաաակ... Արին բեեեեերդ... Բայց տանիքահայուհին տանիքահայուհի չէր լինի, եթե փոխվեր և ավելի լուրջ բաների մասին մտածեր... Հիշեց քաղաքի մանրապուպուլ տղաների, անհամար - անթիվ պահպանակների, փաբերի զուգարաններում նարնա-հեյ վիճակների մասին և ձեռքով արեց հարևանի տղա հնձվոր Դրաստամատին...
Դրաստամատս թևքով քիթը սրբելով բարձրացավ կտուր, բարևեցին, տանիքահայուհին ոտքից գլուխ չափեց, շոշափեց ու թե բա.
- Վաաաայ, էս ինչքան ես մեծա... թու... էս ինչքան ա մեծացել...
Դրաստամատն էլ գեղի իշահաջաթ տղա, բոլորովին անտեղյակ պահպանակից - բանից, հենց տանիքին դիվերսիֆիկացրեց էգ Տիգրանի սեռական կրքերը... Գեղի անուուուո՜շ, անզգույշ տղա, իր գործն արեց գնաց խոտհնձի... Բայց երբ մի քանի ամիս անց Տիգրանուհին փորի տակ խլվլոց զգաց ու հասկացավ, որ տանիքահայուհուց աստիճանաբար վերածվում է ծննդահայուհու, լուռ արտասվեց ու հեռացավ... Բա ուր մնացին տանիքը, մեղմիկ զոոոովը, գիշերային լռություուուուոնը, Սևաաաաակը և հոր Արին բեեեեերդը...
Ու երբ ծննդատանից հետ եկավ տղա երեխուն գրկած՝ երեկոները հաճախ էր արդեն պապիկ Ռամզեսը խաղում փոքրիկ Ռամզեսիկի պուճուր Ռամզեսիկի հետ և քթի տակ տրտնջում.
-Ապիս, ինչ լավ ա որձ ծնվեցիր, էս տանը ինչքան էգ կա՝ թփատակերից ու կրիշներից չկարեցանք հանենք...
Հ. Գ. Տիգրանուհին ֆեյսբուքում հայտնի էր Tina's Libetry la' Krish Eractione..