▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով Ադրբեջանն իր պատասխանը կստանա

Նախորդ գիշեր 4 ժամ շարունակ գնդակոծվել է Չինարի գյուղը: Բարեբախտաբար տուժողներ ու մեծ նյութական կորուստներ չկան մեր կողմից՝ ըստ գյուղապետի հավաստման:

Գյուղապետը նաև նշել է, որ մեր զորքերը ինտենսիվ կրակ են բացել ադրբեջանական կրակակետերի ուղղությամբ, ինչպես և խոստացել էր երեկ Սեյրան Օհանյանը, ու չգիտես ինչու, վստահ եմ, որ արդեն այսօր, շփման գծի այդ հատվածում մերոնք էլի ինչ որ բան կանեն, իսկ Ադրբեջանական կողմը վաղը կհայտարարի, որ ճանապարհատրաննսպորտային պատահարի արդյունքում զոհվել է մի քանի ասկյար զինվոր ու դրանով կբավարարվի, դե իսկ մենք էլ կիմանանք, որ այդ այն ՃՏՊ-ների շարքից է, որի զոհերի մարմնի վրա հրազենային ու սառը զենքով առաջացած վնասվածքներ են լինում:

Անդրանիկ Իսահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее