▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրում եմ խաղաղությունը, բայց նաև՝ հայրենիքս...

Մի խումբ քաղաքացիներ այսօր Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ երթուղով բողոքի երթ անցկացրեցին Երևանում:

Նրանք եկել էին Հայաստանի և Եվրամիության դրոշներով և պարբերաբար վանկարկում էին` «Խաղարարը չի զինում», «Սա մեր պատերազմը չէ, սա ռեժիմների պատերազմն է» կարգախոսներ:
Ես խաղաղության համոզված կողմնակից եմ, բայց այսօրվա երթի մասնակիցների մոտիվացիան չեմ հասկանում:
Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունը պատերազմ հրահրելու մոտիվացիա ունի. մենք հաղթող կողմ ենք ու հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու խնդիր ունենք:
Եթե երիտասարդները բողոքում են Ադրբեջանի իշխանության դեմ, ապա չեմ կարծում, թե նրանց երևանյան համեստ ձայնը լսելի կլինի Ալիևի համար:
Հետո, Ալիևին բան հասկացնելու համար՝ անհրաժեշտ է պաշտպանել հայրենիքը ու նրան պարտադրել խաղաղություն:
Միջնորդների դեմ նույնպես անիմաստ է պացիֆիստական ցույց անելը, որովհետև նրանք օրնիբուն, գոնե հրապարակավ, խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին:
Ամեն բան պետք է անել խաղաղության համար, բայց երբ հայրենիքի անվտանգությունը վտանգված է, խաղաղության հաստատման լավագույն բանաձևը դառնում է հայրենիքի զինվոր դառնալը....

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее