▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լիճ թափվող գետերն իրենց հետ վատ որակի ջուր են բերում

 

ԷկոԼուր
Սեւանա լիճ թափվող գետերը իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր: ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն` 2014թ-ի հուլիսին ամենից վատ որակի ջուր գետաբերանում ունեցել է Մասրիկ գետը: ՀՀ բնապահպանաության նախարարության 5 դասի բաժանվող էկոլոգիական նորմերի ցանկում Մասրիկ գետի ջուրը, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետաբերանում 5 դասի՝ վատ որակի է եղել: Հիշեցնենք, որ Մասրիկ գետը անցնում է Սոտքի ոսկու բաց հանքավայրի տարածքով:
Վատ որակի ջրով երկրորդ տեղում է Մարտունի գետը: Գետաբերանի հատվածում, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետի ջուրը 4 դասի՝ անբավարար որակի է:
Գետաբերանի հատվածում միջակ որակի` 3-րդ դասի ջուր ունեն Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Ծակքար, Շողվակ եւ Գավառագետ գետերը: Միայն Ձկնագետ եւ Արգիճի գետերի  ողջ հոսանքում է, ըստ քիմիական կարգավիճակի, դիտվում ջրի որակի 2 դաս՝ լավ որակ:

ԷկոԼուր-ը տեղեկացնում է, որ Սեւանա լիճ թափվող գետերը իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր: ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն` 2014թ-ի հուլիսին ամենից վատ որակի ջուր գետաբերանում ունեցել է Մասրիկ գետը: ՀՀ բնապահպանաության նախարարության 5 դասի բաժանվող էկոլոգիական նորմերի ցանկում Մասրիկ գետի ջուրը, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետաբերանում 5 դասի՝ վատ որակի է եղել: Հիշեցնենք, որ Մասրիկ գետը անցնում է Սոտքի ոսկու բաց հանքավայրի տարածքով:

Վատ որակի ջրով երկրորդ տեղում է Մարտունի գետը: Գետաբերանի հատվածում, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետի ջուրը 4 դասի՝ անբավարար որակի է:

Գետաբերանի հատվածում միջակ որակի` 3-րդ դասի ջուր ունեն Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Ծակքար, Շողվակ եւ Գավառագետ գետերը: Միայն Ձկնագետ եւ Արգիճի գետերի  ողջ հոսանքում է, ըստ քիմիական կարգավիճակի, դիտվում ջրի որակի 2 դաս՝ լավ որակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее