«Փաստորեն սատկած գոմեշի մսի պատմության մեջ երկրորդ գլխավոր «հերոսը» ոչ այլ ոք է, քան Սամվել Ալեքսանյանը։ Առհասարակ, կարդալով այս հոդվածը, ես հասկացա, որ ես ու հայրենակիցներիս մեծ մասը լուրջ թերագնահատում ենք Ալեքսանյանի մտավոր զարգացվածության աստճանը, քանի որ վերջինիս կիրառած մեքենայությունների սխեմաները կարող են մտնել դասագրքեր։
Նա առնվազն երկու ընկերություններով սատկած կենդանու մսի հսկայական խմբաքանակներ է ծախել բանակի վրա, բայց նրա անունը անմիջականորեն ոչ մի տեղ չի երևում։ Ալեքսանյանը կիրառում է նաև մեկօրյա ընկերությունների պրակտիկան, իսկ հոդվածում արծարծված ընկերությունները բոլորն էլ մտնում են Հայաստանյան ընկերությունների ամենախոշոր վարկատուների առաջին 100-յակի մեջ, ընդ որում, «Ալեգս Գրիգը» առաջին եռյակի մեջ է։
Սակայն, կա ևս մի նկատառում, որը չի բարձրաձայնվում։ Փաստորեն ստացվում է, որ Փայտյանը, ով բարձր պաշտոն էր զբաղեցնում ՊՆ-ում ուղղակի կախվածության մեջ էր Սամվել Ալեքսանյանից, ընդհուպ մինչև պարտքով փողեր վերցնելը։ Ստացվում է, որ Ալեքսանյանը ազդեցություն ունի նաև բանակում ու Աստված գիտի, թե ի՞նչ պատասխան ծառայություններ են մատուցել նրան ոչ բարեխիղճ բանակային սպաները, բացի գոմեշի միս «սաղցնելու» հնարավորությունից։ Արդյոք ստուգվե՞լ են, թե որտեղից ու ինչքան զենք ունի Ալեքսանյանի թիկնազորը, արդյո՞ք դրանք N զորամասի պահեստի վրա չեն հաշվառված ու բազմաթիվ այլ հարցեր։
Ամեն դեպքում, եթե այս գործի շրջանակներում Ալեքսանյանին չներգրավելը ու պատասխանատվության կանչելը կնշանակի, որ «հակատկատային» արշավը ընդամենը թոզփչոցի ու քարոզչական հնարք է»։