▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամբոն կօգնի՞ հայ-ադրբեջանական հրադադարին

Մինչ բոլորը սպասում էին, որ այսօր Սոչիում գործնական քայլեր կարվեն հայ-ադրբեջանական լարվածության թուլացման ուղղությամբ՝ երեկոյան հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի ուղեկցությամբ, մասնակցել են «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարի բացմանը:
Սա եռակողմ ֆորմատով միակ միջոցառումն էր, որին մասնակցեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները:
Ես չգիտեմ՝ սամբոն ինչքանո՞վ կնպաստի սահմանային խաղաղությանը. դա կերևա վաղը, երբ Սոչիում եռակողմ ձևաչափով կքննարկվի Ղարաբաղի հարցը:
Սամբոն Ռուսաստանի նախագահի սիրած մարզաձն է ու բնական է, որ օրն ավարտվեց այս միջոցառումով:
Բնական է այն առումով, որ այսօր ողջ օրն անցել է Պուտինի օրակարգով, ով առանձին-առանձին հանդիպել է Սարգսյանին ու Ալիևին ու առաջնությունը տվել է այն խնդիրներին, որոնք գերակա են Կրեմլի համար:
Օրվա տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանի նախագահը առանձին-առանձին հանդիպել է չարաճճի երեխաներին, լսել ու խրատել նրանց՝ հրապարակային ձեռքսեղման նրանց տանելու համար:
Սամբոյի մրցաշարի բացման լուսանկարներից չի երևում՝ բարևել են, թե՞ ոչ Սարգսյանն ու Ալիևը:
Վաղն անպայման ձեռքսեղմում կլինի. դա է պահանջում նման կարգի հանդիպումների արարողակարգը:
Այլ խնդիր է՝ այդ ձեռքսեղմումը կարվի Պուտինին չնեղացնելու, թե՞ հրադարդարի պահպանման պայմանավորվածության համար:

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее