Շահեն Հարությունյան ջան, գիտեմ, որ հիմա նեղված ես: Դժվար ես տանում այն անիրավությունը, որ հորդ սպասում է յոթ, քեզ՝ հինգ տարվա ազատազրկում:Գրում եմ քեզ՝ որպես ավագ ընկեր, հորդ ընկեր, մարդ, ով ցավում է այս վիճակի, այն ապրումների համար, որ ունի Ձեր ընտանիքը՝ մամայիդ գլխավորությամբ: Խնդրում եմ՝ այս օրերին մի տրվիր ոչ հուսահատությանը, ոչ էլ՝ ոգևորվիր կողքից լսվող հիացական բացականչություններով:
Հույս ունեմ, որ դատարանը հաշվի կառնի մի շարք հանգամանքներ ու քեզ ազատության մեջ մեջ կթողնի: Հավատա՝ դու ազատության մեջ ես պետք, որպեսզի մորդ զորավիգ լինես, օգնես ճաղերի հետևում հայտնված հորդ: Մենք դրսում լիքը գործ ունենք՝ բոլորս, ում համար թանկ է անկախ Հայաստանը, որի կայացման համար պայքարել են պապդ, հայրդ, հիմա էլ՝ դու: Մենք ամեն բան պետք է անենք՝ իրական անկախ Հայաստանի կայացման ու Շանթի ու այդ Հայաստանի շուտափույթ հանդիպման համար:Դա է նաև հորդ ցանկությունը, պայքարի նպատակը: Հուսամ՝ դու ինձ հասկացար..