▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը երբեք նորմալ ստամոքս չի ունեցել

Բժշկական տեսակետէն նայելով Ռուսաստանն երբէք նորմալ ստամոքս չէ ունեցէր։ Ցարական պնդություն, ապա հանկարծ Հոկտեմբերյան ջրիկ հեղափոխություն, ետքէն բոլշևիկյան «օրինականություն», որը Ցարը մոռցնել տվավ իր անողորմ պնդությամբ։
Այս համաշխարհային հաղթանակի պահուն, եթէ կուզվի աշխարհը բժշկել, Անգլիա ու Ամերիկա, սա զույգ ծովային պետություններն պէտք է պառկեցունեն իրենց ցամաքային դաշնակցին կողքի վրա, ռետինէ խողովակը Ատլանտյան կամ Խաղաղական օվկիանոսը դնելով՝ աղվոր հոգնա մը դնեն, որ մէկ անգամ ընդմիշտ մաքրվի սա համաշխարհային կույրաղիքը։

Այլապէս՝ ձեզի՜ կըսեմ, ո՜վ աշխարհը ժառանգած երկու մեծ պետություններ, Ռուսաստանի մէջ մտած սա Կարմիր քամին պիտի խլրտա անդադար ցնցելով ամբողջ աշխարհը։

Մտածեցէք։

Ու պիտի տեսնէք ուրիշ ելք չկա։

Լեռ Կամսար, 1945թ․ անտիպ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее