Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում ՔԲԿ-ական հրամանատարի արձանի ապամոնտաժումից զայրացած քրդերը Հաքքարիում ոչնչացրել են Աթաթուրքի կիսանդրին:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` ցուցարարները Հաքքարիի «Անադոլու» վարժարանի բակում գտնվող Աթաթուքի կիսանդրին սկզբում այրել են այնուհետև քլունգներով ոչնչացրել են:
Հաքքարիի դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել.հայտնում է ermenihaber-ը:
Հիշեցնենք,որ 2013 թվականին Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում թուրքական ուժերի և ՔԲԿ-ական (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհված ՔԲԿ-ականների համարկառուցվել էր գերեզմանատուն, որտեղ էլ օրեր առաջ տեղադրվել էր զինյալների առաջին հրամանատար Մահսում Քորքմազի արձանը: Սակայն Քորքմազի արձանի տեղադրման գործով թուրքական դատարանը հետաքննություն էր սկսել՝ որոշելով ապամոնտաժել արձանը: Արձանի ապամոնտաժումը Դիարբեքիրում քուրդ բնակչության և ոստիկանության միջև բախումների պատճառ էր դարձել: