▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոթոթներին վերադարձրին վայրի բնություն

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները Վայոց Ձորի մարզի տարածքում հայտնաբերել էին արջի երկու քոթոթ, հյուծված և անմխիթար վիճակում: Բնապահպանության նախարարության և WWF-Հայաստանի համատեղ ջանքերով արջի քոթոթները տեղափոխվել և մոտ երկու ամիս անասնաբույժի վերահսկողությամբ խնամվում և կազդուրվում էին WWF-Հայաստանի կողմից հատկացված հատուկ տարածքում, մինչև որ կրկին կվերադարձվեին վայրի բնություն: Կենդանիների պաշտպանության օրվան ընդառաջ՝ ՀՀ բնապահպանության նախարարության և WWF-Հայաստանի աշխատակիցներն իրականացրել են արջերի վերդարձը վայրի բնություն: Քոթոթները, որոնց անվանել են Խոսրով և Աստղիկ, ազատ են արձակվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության /բուֆերային/ գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար, համեմատած այն տարածքի, որտեղից կենդանիները հայտնաբերվել էին: Աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը և WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Կից տեսանյութի բանախոսներն են՝ ՀՀ ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն ու WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее