▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական նոր իրավիճակի հրամայականը

Այսօր ամենաքննարկվող թեման` ՕԵԿ-ի կոալիցիայում մնալ-չմնալու խնդիրն էր:
Ես զերծ կմնամ զգացմունքային որակումներից, պիտակավորումներից` դա թողնելով սկսնակ քաղաքագետներին:
Տրամաբանական եմ համարում, որ ՕԵԿ-ը հրաժարվի մաս կազմել նոր կոալիցիային:
Պատահական չէ, որ նման լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2017-2018թթ-ից հետո բացառում է իր պաշտոնավարումն երկրի ղեկավարի կարգավիճակով:
Արթուր Բաղդասարյանի պայմանավորվածությունները գործող նախագահի հետ են, իսկ Սարգսյանի հայտարարությունը հուշում է քաղաքական նոր իրավիճակի, նոր ընտրական ցիկլի ոչ պաշտոնական մեկնարկի մասին:
Ըստ այդմ, ՕԵԿ-ը քաղաքական նոր ռեսուրսի կարիք ունի, որը, հազիվ թե, հնարավոր լինի հայթայթել մի կառավարությունում, որը ղեկավարելու է Բաղդասարյանի հետ, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее