▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառյակի ոչ միասնական օրակարգը

Օր-օրի ակնհայտ է դառնում, որ խորհրդարանական ընդդիմադիր քառյակին մաս կազմող ուժերի օրակարգը տրամագծորեն տարբեր է դառնում:
Այն պարագայում, երբ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ակնհայտ լոյալ վերաբերմունք ունեն նորանշանակ վարչապետի հանդեպ` ՀԱԿ-ն առաջարկում է միավորման հիմքում դնել նախագահի պաշտոնանկության պահանջը:
Այս հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը կարող է ակնկալել միայն ՙԺառանգություն՚ կուսակցության աջակցությունը:
Այսինքն, վերադառնում ենք շրջանս յուր, երբ արմատական ընդդիմության դիրքերից հանդես են գալիս միայն ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունն՚` իրենց սահմանափակ ռեսուրսով:
Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը չհանգեցրեց ՙավազակապետության՚ կազմաքանդմանն, այլ ընդամենը բերեց ներիշխանական դասավորության փոփոխությանը ու ԲՀԿ-ի գործոնի արժևորմանը:


Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее