▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողը միակ ելքն է, որով հնարավոր է կառուցել ոչ միայն ապագան, այլև անցյալը

Փողը միակ ելքն է, որով հնարավոր է կառուցել ոչ միայն ապագան, այլև անցյալը: Ով բոլորովին փող չունի, մնում է անկառույց, իսկ ով ունի՝ ունի նաև այն հնարավորությունը, ինչը բնությունը չի տվել նրան: 
Փողն ստիպում է ուրախությամբ խորասուզվել իր մեջ, որպեսզի համոզի, որ ինքն իրոք կեղտ չէ, բայց և մեջը դժբախտություն կա: 
Ոչ ոք փողը ձեռքին չի ծնվում, բայց ոչ բոլորն են առանց փող պոետ դառնում: Ում մանկության բոլոր երազանքները բավարարվել են փողով, հասուն տարիքում նա զրկվում է երևակայությունից: Հենց սկսում է փող գալը, արդեն հեռանում է պոետ դառնալու ցանկությունը:
Փողից հմուտ մարդը կարողանում է օգուտ քաղել նույնիսկ փողի բացակայության դեպքում, նրա համար կորուստը ոչ թե այն փողերն էին, որ ծախսվեցին, այլ այն փողերը, որ չստեղծվեցին, մինչդեռ անխոհեմը ի վնասվում է նույնիսկ երջանիկ դիպվածով իր ձեռքն ընկած փողով: Փողի մի երեսը նպատակն է, իսկ մյուս երեսը որոշ դեպքում ավելի վտանգավոր հետևանքներ ունի, քան աղքատությունը: Բարեհաճ բախտը, երբ մեկին փող է տալիս, բայց ոչ շնորք, որ այդ փողից օգտվեն նաև իր բոլոր ընկերները.- ուրեմն փողն «աթարին է կպել»: Ով պաշտում է փողը, նրան ուրիշի փողը չափազանց շատ է թվում և նա ձգտում է նաև նրանց:
Հարկ է միշտ հիշել, որ շատ դժվար է պահպանել այն, ինչ ունեն քչերը, բայց պետք է շատերին:

 

Ներսես Ներսիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее