Եվրոպական երկրները պատրաստակամ են զենք տրամադրել քրդերին ընդդեմ իսլամիստների:
Հայկական սփյուռքի լոբբիստական կառույցների եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ եվրոպական գոնե մի երկիր զենք տրամադրի անմիջականորեն եւ հատկապես եզդիներին, ինչպես նաեւ Հս. Իրաքի քրիստոնյա փոքրամասնություններին, այդ թվում` ասօրիներին եւ արամեացիներին` որպես իսլամիստների կողմից իրականացվող ցեղասպանության անմիջական զոհերի: