Ո՞նց հասկացնենք մեր քաղաքական ու կիսաքաղաքական գործիչներին, որ ցույցեր, երթեր, նստացույց և այլն (որոնք ի դեպ քաղաքացիական անհնազանդության ձևերից են, ինչքան էլ որ նրանք այդ բառից վախենան, հիմնականում իմաստը չհասկանալով) անելը դա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է: Խաղաղ ցուցարարների վրա բռնի ուժ, էլ ուր մնաց հրազեն կիրառելու իրավունք ոստիկանությունը չունի: Ի՞նչ են նշանակում «մենք չենք գնա բախումների», «դա կբերի բախումների», «ուզում եք արյուն թափվի՞» և նպանատիպ արտահայտությունները: Չմոռանանք, որ բախումների ու սադրանքների գնում են ոստիկանները, ոչ թե քաղաքացիները, առավել ևս խաղաղ պայքարի սկզբունքներով կազմակերպված:
Նման անհեթեթ արտահայտություններով արդարացնում եք նրանց ապօրինությունները և դարձնում սովորական երևույթ, ինչպես նաև հանրության մեջ տարածում այդ թեզը, ինչը ենթադրում է կամ հնազանդություն կամ ատելություն, բռնություն:
Իհարկե պարզ է, որ ռեժիմը պատրաստ է բռնության, բայց դրա հետ ոչ թե պետք է համակերպվել նման հուսահատ ձևով ու կոպիտ ասած լեգիտիմացնել, այլ պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև այդ ամենը հաշվի առնելով ընտրել ոչ թե ոչինչ չանելը այլ այնպիսի իրավիճակներ ստեղծել ու այնպիսի մեթոդներ ընտրել, որ չտալ նման հնարավորություն:
Պայքարը միայն հարթակից խոսելն ու մատ թափ տալը չէ, բազմամարդ ցույց անելը չէ, այլ սեփական կամքը պարտադրելն է, որի համար պետք է ստեղծագործական աշխատանք:
Կարեն Հարությունյանի գրառումը
Ֆեյսբուք