▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմությունը գրեթե կրկնվում է. Պուտինը կարող է փոխարինել Լենինին...

Օգոստոսի 8-ը կարող է դառնալ Հայաստանի վերջնական դիմազրկման, ինքնիշխանության կորստի և Արցախի ոչնչացման օր, եթե Սերժ Սարգսյանն իրեն պահի այնպես, ինչպես պահել է մինչև հիմա, ինչպես պահեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին...
Նորից կրկնեմ, կարող է կրկնվել 1920-21 թվականների սցենարը, երբ Լենինն ու Աթաթուրքը համագործակցելով՝ Հայաստանը ներքաշեցին պատերազմի մեջ և խլեցին նորանոր տարածքներ՝ չգոյության դատապարտելով Սևրի համաձայնագիրը: Այն ժամանակ Թուրքիան Հայաստանի դեմ կրակեց Ռուսաստանի նվիրած զենքով...
Պատմությունը գրեթե կրկնվում է...
Պուտինը կարող է փոխարինել Լենինին...
Ուրեմն, թող Աստված մեր նախագահին ուժ և կամք տա, չշփոթվելու կարողություն տա, թող նա կարողանա դիմագրավել ճնշումներին կամ էլ հեռանա հանդիպավայրից...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее