▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմ միայն ֆիլմերում էի տեսել... Ապրիլյան քառօրյային մասնակցած զինվորի հիշողությունները

Գուցե մի օր Ղարաբաղի հարցին լուծում կտրվի, բայց պատերազմից խուսափելը այսքանից հետո այնքան էլ անկանխատեսելի չէ: Ծառայելով պաշտպանության բանակում որպես հակաօդային պաշտպանության հրաձիգ, լինելով դիրքապահ` երբևիցե մտքովս չէր անցնի, որ կգա մի օր, որ ես էլ կտեսնեմ իմ բաժին պատերազմը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հասկացա, որ կյանքում հնարավոր չէ խուսափել այն ամենից, ինչ չես ցանկանում: Ապրիլի 1-ի գիշեր-լույս 2-ի առավոտ ընկերոջս հետ կատարում էինք գիշերային հերթափոխ,երբ հանկարծ 02:15-ի հատվածում նկատեցի, թե ինչպես է լուսավորում մեզանից բավականին հեռու սարերի գագաթները: Ընթացքում տեղեկացանք, որ հակառակորդը հրետանային զենքերով հարձակում է կատարել մեր դիրքերի ուղղությամբ:

Հետզհետե լույսերը և, արդեն իսկ ձայները մեզ ավելի մոտ ու լսելի եղան-ըհն հասան մեզ: Ամեն ինչ շատ անկանխատեսելի էր: Մեր ուղղությամբ մի քանի տասնյակից ավելի հրետանային զենք էին կիրառում, կարծես մահվան անձրև տեղար: Խափանվեց ներքին կապը դիրքրի և բազայի հետ: Ոչ մի տեղեկություն, թե ինչ է կատարվում իրականում: Կամաց-կամաց մեր գլխին էին մաղում : Ձայնն այնքան ուժգին էր, որ հասկանում էինք, թե ինչքան բարակ է մեր ականջի թաղանթները:Մեզ մնում էր միայն մտնել թաքստոցները և աղոթել մինչ «անձրևի ավարտը», բայց ապարդյուն: Անձրևը տեղաց մինչ առավոտ,հետո տեղի ունեցավ ամենաանկանխատեսելին՝ լսվեց ուղղաթիռի ձայնը՝ տագնապ, խուճապ ու վախ: Չեմ կարող նկարագրել այն զգացողությունը, որ ինձ ստիպեց մի քանի վայրկյանի ընթացքում զգալ մահվան ներկայությունը:

Մեր 4 հոգանոց ջոկով ՝(որի մասի երբեք չի բարձրաձայնվել)հակաօսդայիններով,առանց վարանելու և չմտածելով, որ մեզ տանը սպասող կա, երբևիցե ամենաարագ վազքով բարձրացանք մեր դիրք ուղղաթիռը խոցելու: ՄԵր ջոկի գլխավորությամբ և Գևորգի կրակով խոցվեց հակառակորդի ուղղաթիռը: Առավոտյան եղանակն արևոտ ու գարնանային էր, բայց հակառակորդը չէր դադարում կրակոցները մեր ուղղությամբ: Կարծես մարդկայինն ու բնությունը պայքարում էին միմյանց դեմ:

Ամբողջ ապրիլն անցավ լարված: Չկար բջջային կապ, որ տուն խոսեինք, ասեինք, որ դեռ կենդանի ենք:  Մեկ ամիս մեզանից ոչ մի տեղեկություն: Անքուն գիշերներ. քնում էինք որտեղ պատահի, ուտում ինչ պատահի, գերհոգնածություն: Բայց անգամ այդ վիճակում մենք սթափ էինք, պատրաստ էինք հակահարվածի:

Ինչևիցե, այսքան ամիս հետո որոշեցի կիսվել իմ կյանքում ամենանեգատիվ պահերով, սակայն այնքան հպարտություն կա իմ հոգում, որ հենց ես մասնակից եղա ուղղաթիռի խոցմանը: Այդ մենք էինք, մեր բանակի տղերքը, որ մեզ ոչ արժանի հակառակորդին ցույց տվեցինք իրենց իրական տեղն ու հնարավորությունները: Հպարտ եմ ուղղակի,հպարտ: Թող էլ ոչ մի սերունդ չտեսնի այն,ինչ տեսանք ես և իմ սերնդակիցները, թող ոչ մի մայր չզգա այն, ինչ զգաց մեկ ամիս շարունակ, թող խաղաղությունն իր հովանու տակ պահի մեր երկիրը և իր բնակիչներին,թող աշխարհում ամեն ինչ հարմոնիկ լինի:

ՀԳ. Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Հեղինակ` Մադաթ Սադոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее