▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են վերականգնել Վանի ավերվող եկեղեցին

Թրքական «Իհլաս» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ Վանի Չաթաք շրջանին մէջ 100 տարի առաջ հայ հաւատացեալներուն ծառայած, իսկ 30 տարի առաջ իբրեւ դպրոց օգտագործուած հայկական եկեղեցին այժմ իբրեւ խոտի պահեստանոց կ՛օգտագործուի: Գրում է «Ազդակ» օրաթերթը:

Պատմական եկեղեցին այժմ ցաւալի իրավիճակի մէջ յայտնուած է: Անտէրութեան մատնուած նախկին եկեղեցին եւ դպրոցը այժմ գիւղացիները կ՛օգտագործեն անասուններու ձմեռուան պաշարը պահելու համար:

Եկեղեցւոյ մէկ մասը, սակայն, տակաւին կանգուն է եւ գիւղացիները իրենց միջոցներով կը փորձեն կանխարգիլել ատոր փլուզումը:

Գիւղացիներէն Սելիմ Կուրպան կը պատմէ, որ տարիներ առաջ զբօսաշրջիկներ եկած են եկեղեցին տեսնելու, սակայն ատկէ ետք ոչ ոք եկեղեցւոյ «տէր կանգնած է»: Ան նշած է, որ իրենց ցաւ կը պատճառէ եկեղեցւոյ վիճակը, եւ կը պահանջեն վերականգնել զայն:

«Այս եկեղեցին շատ յարգի է մեզի համար, որովհետեւ այն տարիներուն, երբ գիւղին մէջ դպրոց չկար, շատերը դպրոցի վերածուած այդ եկեղեցւոյ մէջ նախնական կրթութիւն ստացած են: Մեր գիւղացիներէն երկուքը կը կանխարգիլեն եկեղեցւոյ փլուզումը եւ կ՛օգտագործեն տարածքը: Եթէ անոնք չըլլային, եկեղեցին շատոնց աւերուած պիտի ըլլար: Անոնք եկեղեցւոյ առաստաղին փայտեր դրին եւ տանիքը հողով ծածկեցին: Կը պահանջենք, որ պաշտօնեաները վերականգնեն եկեղեցին եւ զայն օգտագործեն զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով», ըսած է ան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее