Թե հարցնենք շատ հայերի` որն է պատճառը,որ թողնում եք ձեր հայրենիքը և գնում օտար երկրներ, կլինեին նմանատիպ պատասխաններ,-չունենք հարմար կենսապայմաններ,մեր աշխատանքը քիչ է վարձատրվում,թե տան վիճակը այն չէ,շուկաներում դժվար է թարմ սնունդ գտնելը,թե երթուղայինները միշտ լիքն են լինում կամ էլ թե իրենց հարևաններից մեկը երկու օր առաջ ծեծում էր սեփական կնոջը:Երևի գնացողները շատ ուրիշ պատճառներ էլ կասեն,և այդ ասածների մեջ հնարավոր է և ճշմարիտ բաներ լինեն: Ի՞նչ անել այդ դեպքում,թողնե՞լ հեռանալ, ապա եթե այդպես է,թող այս օրերին «կեղծ» հայրենասերներ չդառնան այդ օտարասերները:Ես ոչինչ չեմ ասում այդ գաղթականներին:Ուզում եմ միայն,որ այդ մարդիկ այնտեղ`այլ երկրներում,երբեք չերգեն «Անտունին», չտան Մաշտոցի անունը,մոռանան,որ Կոմիտասը Երևանում է,իրենց տան պատից չկախեն Արարատների գունավոր լուսանկարը և ամեն ապրիլի 24-ին ցույցեր չկազմակերպեն`բողոքելու Հայաստանի դժխեմ ճակատագրի և կորցրած հողերի համար,քանի որ առաջինը հենց իրենք են ամայացնում իրենց նախնիների`արյան գնով պահած հողերը:Ու մի օր էլ կարող է ճակատագիրը կրկնվել:Ինչպես ասում է Րաֆֆին.«Թուրքը այն ժամանակ անկիրթ բարբարոս էր,բայց քաղաքակրթվելուց հետո դարձավ կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր:Ես պատկերացնում եմ,որ այս օրերին մեր այլերկրաբնակ հայերը որևէ հայկական եկեղեցում կիսախուփ աչքերով կնայեն խաչված Քրիստոսին, կմրմնջան Կոմիտասի «Տեր ողորմեան» և Կոմիտասը հանկարծ կլսի ու նորից կխելագարվի:Նորից, արդեն քաիերորդ անգամ…
Ֆեյսբուք