2014 թ․ սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու Վարդենիսի Ոսկե Հասկ փառատոնը:
Փառատոն անցկացնելու ավանդույթը կնպաստի ազգային եւ էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում։ Զբոսաշրջիկների համար կբացահայտվեն և կուսումնասիրվեն Հայաստանի թաքնված գանձերը՝ ընդլայնելով զբոսաշրջիկների հոսքը կենտրոնացված տեսարժան վայրերից դեպի նոր արկածներ։
Ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում է համայնքների զարգացման մասնակցային մոդելը, որը կբարձրացնի տեղական համայնքի լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու կարողությունը, ինչպես նաեւ իրենց բնակավայրերում զբոսաշրջիկներ ընդունելու եւ սպասարկելու հմտությունը։
Ոսկե Հասկ փառատոնը կդառնա ամենամյա փառատոն, որն իրականացվում է տեղական համայնքի զգալի ներգրավմամբ։ Արդյունքում, տեղաբնակները կուսումնասիրեն իրենց տարածքում գոյություն ունեցող մշակութային արժեքները և կսովորեն այն ներկայացնել զբոսարջիկներին՝ նպաստելով զբոսաշրջիկների այցելությունների հոսքի ավելացմանը:
Հայրենիքի Զարգացման Նախաձեռնությունների Հիմնադրամ