▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օշականցի Գևորիկի «քսիֆ»-ները բերդերում ու գաղութներում շպրտում են աղբա՞րկղ. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով արդեն մի քանի օր է՝ հանցագործ աշխարհում իբրև հեղինակություն համարվող Օշականցի Գևորիկի մարդիկ քրեակատարողական հիմնարկները (բերդերն ու գաղութները ) ողողել են «նամակ-քսիֆներով», թե իբրև հանցագործ աշխարհի կարկառուն ներկայացուցիչները սատարել են Օշականցուն, փոխարենը անարգանքի սյունին գամել Քանաքեռցի Արթուրին՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկին:

Քրեակատարողական հիմնարկների  աղբյուրներից կայքին հայտնի է դարձել, որ կալանավորները ծանոթանալով «քսիֆի» բովանդակությանը, այն նետում են աղբարկղ:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ էին սկսվել այն բանից հետո, երբ մարտի վերջին ծեծի էր ենթարկվել հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее