▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան եմ ուզում անցկացնել օրս քո ոտքերի մոտ. Բալզակ

Օնորե դը Բալզակի նամակը Էվելինա Հանսկայային


«Որքան եմ ուզում անցկացնել օրս քո ոտքերի մոտ...դնել գլուխս ծնկներին քո..անրջել գեղեցիկի մասին...երանության  ու զմայլանքի մեջ հաղորդակից անել Ձեզ իմ մտքերին... Իսկ երբեմն-ոչինչ չխոսել...լռել...սեղմվելով շուրթերով Ձեր հագուստի  եզրին...
Օ՜, իմ սեր,Եվա,ուրախություն իմ կյանքի,իմ լույս գիշերի,իմ հույս,իմ հիացմունք,իմ սեր,իմ անգին ,երբ կտեսնեմ Ձեզ....Թե՞  դա պատրանք է...Արդյոք տեսե՞լ եմ ես Ձեզ... Օ,՜աստվածներ...որքան եմ սիրում հազիվ նկատելի Ձեր ակցենտը...Ձեր շուրթերն այնքան նուրբ,զգացական,-թույլ տվեք ասել դա  Ձեզ, իմ հրեշտակ սիրո ...
Ես աշխատում եմ օր ու գիշեր ,որ կարողանամ գալ ու մնալ Ձեզ հետ երկու շաբաթ դեկտեմբերին...Ճանապարհին կտեսնեմ ձյունով ծածկված Յուրյան լեռներն ու պիտի մտածեմ Ձեր ձյունաճերմակ ուսերի մասին ..Ա՜խ, շնչել բույրը քո վարսերի,բռնել ձեռքդ,սեղմել գրկիս մեջ-ահա,որտեղից եմ ես ոգեշնչվում...Իմ անպարտելի կամքի ուժը զարմացնում է ընկերներիս...Ա՜խ,նրանք չգիտեն իմ սիրեցյալին,նրան,որի մաքուր պատկերը սրբում  է բոլոր դառնությունները  նրանց  մաղձոտ հարձակումների...
Մեկ համբույր,իմ հրեշտակ,մեկ  դանդաղ համբույր...և բարի գիշեր...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее