▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ կասկած չկա, որ Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանին սպանել են

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Այս մասին նշված է ադրբեջանական Trend գործակալության կայքում: Չնայած նրան, որ ադրբեջանցիները կապում են Կարենի մահը սրտային անբավարարության հետ, որևէ կասկած չկա, որ նրան սպանել են:
Հիշեցնենք, երեկ Ադրբեջանում գերեվարվել էր Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն նրան ներկայացնում էր որպես դիվերսանտ:

 Artsakh Today մամուլի կենտրոն

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղոդրագրություն էր տարածել, որտեղ  նշված էր, թե իբր Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ» է եղել՝ սրտանոթային անբավարարությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее