▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ հայ-ադրբեջանական սահմանին գերի ընկած Արսեն Խոջոյանից

Արդեն տեղեկացրել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ երիտասարդ է գերի ընկել` Վերին Կարմիրաղբյուր  գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը, ով  ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի ազգականն է:

Արսենը բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքից է` 7 երեխաներից ավագն է: Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արսենը վերջին անգամ հարազատների հետ կապ է հաստատել կեսօրին. խոսել է մոր հետ, որից հետո հեռախոսն անհասանելի է դարձել և սկսել են փնտրել: Առայժմ սահմանը հատելու միակ վարկածն այն է, որ տղան մառախուղի պատճառով մոլորվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее