«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը:
ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պարագան պարզ էր ի սկզբանե: Եվ ահա, երեկ նրանց միացավ նաեւ ԲՀԿ-ն, ու փաստորեն նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորվեց այն նույն քաղաքական կոալիցիան, որը ձեւավորվել էր 2007 թվականի խոհրդարանական ընտրությունից հետո՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի մասնակցությամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում