▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր հնարավորություններ բանակից զորացրվածների համար

Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:

Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:

Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:

Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:

Հաջողություն եմ մաղթում ձեզ, Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ - վաղվա ուսանողներ:

 

Արմեն Աշոտյան 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее