Ուշադրություն «Անվտանգության երազ» հայերենով Սեքյուրիթի Դրիիմ կազմակերպությունը հայտարարում է նոր ազգանվեր ներդրման մասին: Արդեն ներկրվել էն հատուկ տեսակի արագաչափեր, որ կտեղադրվեն Երևանի բանուկ մայթերի վրա` թույլատրված քայլելու արագությունը խախտող հետնիոտների հայտնաբերելու և վարչական տուժի ենթարկելու համար:
Կրկին ուզում ենք հիշեցնել, որ սա արվում է ի օգուտ մեր ժողովրդի, որպեսզի խուսափենք մայթերին ավելորդ բախումներից գլխուղեղային վնասվածքներից և դրանից բխող մնացած տհաճ հետևանքներից... Խնդրում ենք լինել հանդուրժող և խուսափել ՀՀ մայթերին թույլատրված քայլելու արագությունը գերազանցելուց: Եվս մեկ ուրախալի լուր, մեր քաղաքացիներին ամառվա տապին ծառի հովի տակ պատսպարվելու հավասար իրավունք ընձեռնելու մասին:
Այսուհետ Երևանի կենտրոնի բոլոր ծառերի շուրջը կանաչ կետագծում կկատարվի` ծառի հովի տարածման մակերեսի պարագծով: Վճարելով ամսական ընդհամենը 2700 դրամ դուք կարող եք ամառվա շոգին կանգնել, հանգստանալ ծառի հովին, որքան որ ցանկանում եք:
Երեկոյան արևը մայր մտնելուց հետո ծառերի տակ կանգնելը անվճար է: Սահմանված գումարը չվճարելու և ծառի հովից օգտվելու համար սահմանվում է 5000 դրամ տուգանք: Յուրաքանչյուր քաղաքացի օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ ծառի տակ 45 վայրկյան անվճար կանգնելու իր իրավունքից: 46-րդ վայրկյանից սկսած կկիրառվի ՀՀ օրենսգրքի 2968 հոդվածի 874 մասի Ա կետի սահմանած` անօրինաբար ՀՀ ծառերի հովից օգտվելու համար նախատեսված վարչական տուժը:
Այս երկու ուրախ լուրով էլ ավարտում ենք մեր այսօրվա լուրերի թողարկումը, մաղթում ենք ձեզ բարի օր` թող վաղվա օրը նույնպես սկսվի նման բարի լուրերով...