▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման բան միայն մեզ մոտ կլինի


Չեմ ասում, թե որ ընկերս և որ ՀԿ նախագահը, այսօր զանգահարեց և տեղեկացրեց, որ ծրագրով պետք է կազմակերպի դասընթաց  «ԶԼՄ-ների հետ հաղորդակցման կարևորությունը հանրային գործընթացներում» թեմայով և խնդրեց  «չքաշել»՝ շարունակելով, որ չնայած փող չի տա, բայց սեմինարից հետո գարեջուր կհյուրասիրի:

Դրանից 30 րոպե անց զանգահարեց մի աղջիկ, երկար-բարակ ներկայացրեց, որ շատ հետաքրքիր սեմինար է կազմակերպում, որ շատ սովորելու բան կա, իմ համար կարևոր, հետաքրքիր ինֆորմացիա կլսեմ և խորհուրդ տվեց անպայման մասնակցել իրենց դասընթացին: Ու ամենահետաքրքիրը սկսվում է հիմա: Ես հրավիրվում է այն նույն սեմինարին, որին քիչ առաջ հրավիրվել էի, ոչ թե որպես սովորող, այլ սովորեցնող:

Իսկ երբ ընկերոջս պատմեցի տեղի ունեցածի մասին, ասաց. «Դե հիմա ինչ ես ուզում, մարդկանց ասել եմ տեսեք ՀԿ-ներից ում համար է կարևոր դասընթացը, ինքն էլ քցել-բռնել է, որ քեզ համար»:

Շնորհակալություն ինձ հրավիրող աղջկան իմ կրթության հարցում անհանգստանալու համար: Խոստանում եմ մասնակցել դասընթացին:

Բաբկեն Պիպոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее